Քիչ առաջ ՀՀ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, 77-ամյա Մամիկոն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մամիկոն Խոջոյանի դուստրը՝ Հեղինեն:
Հիշեցնենք, որ Մամիկոն Խոջոյանն օրեր առաջ վիրահատության էր ենթարկվել:
Դստեր խոսքով՝ Ֆիզիկական վիճակի առումով մի փոքր առաջընթաց կա: Կարողանում է քայլել՝ որևէ մեկի օգնությամբ: Իսկ հոգեկան վիճակը գրեթե անփոփոխ է: Շատ բաներ դեռ չի հիշում: Միայն ժամանակ առ ժամանակ ինչ-որ կարողանում է հիշել:
«Բայց կամաց-կամաց կհիշի արդեն»,- հույս է հայտնում Հեղինեն, ապա հավելում.
«Դեռ զգացվում է, որ վախեցած է»:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը հատել էր հայ-ադրբեջանական սահմանը Ադրբեջանում գերեվարվել, ինչց հետո ադրբեջանական կողմը նրան ներկայացրել էր որպես «զինված դիվերսանտ»:
Մարտի 4-ին հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևելյան հատվածում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո Մամիկոն Խոջոյանը Հայաստան վերադարձվել է հայկական կողմին՝ առողջական լուրջ խնդիրներով և մինչ օրս հիվանդանոցում էր:
Հասմիկ Գյոզալյան