Այսօր Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որի ընթացքում Մամեդյարովն անդրադարձել է ԼՂ հարցով բանակցություններին:
«Ադրբեջանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կառուցողական բանակցություններին»,- ասել է Էլմար Մամեդյարովը՝ ավելացնելով, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն անթույլատրելի են համարում ներկայիս ստատուս քվոն և որ ԼՂ հակամարտության կարգավորումը կապահովի տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը: