Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարով հայտնել է, որ մայիսին ծրագրում է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
«Հաջորդ ամսին եվրոպական քաղաքներից մեկում` հավանաբար Բրյուսելում, ծրագրավորում ենք հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- ասել է Մամեդյարովը` հավելելով, որ հանդիպման հստակ տեղն ու ժամը կհստակեցվեն ապագայում: