ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գոռ Գևորգյանը ՀՀ կառավարության ծրագրի հաշվետու զեկույցից հետո, դիմելով վարչապետին և պատգամավորներին, նշեց՝ սա բացառիկ քննարկում էր:
«Ուզում եմ փարատել հասարակության մի հատվածի թերահավատության ակունքներից բխող մարմաջը առ այն, որ ուր են սպասված արդյունքները, ուր է պախկվել կամ որ խաչմերուկում է թաքնվել երջանիկ անհատը: Երջանիկ անհատը չի կորել, մեզանից յուրաքանչյուրի մեջ է, փողոցում կանգնածի մեջ է, որոնք ակնհայտորեն կարող են տեսնել այն ահռելի փոփոխությունները, որ կարող է դարակազմիկ չլինեն, բայց խոստումնալից են, որ կլինեն դարակազմիկ»,- ասաց նա:
Պատգամավորը շարունակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերից մեկի ժամանակ Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» ստեղծագործությունից հնչեցրած «Խեղճի և խղճի մասին» հատվածը՝ «Մարդը և հիշողությունը» հատվածից մեջբերում անելով:
Մանրամասները՝ տեսանյութում