▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մալայզիական կորած ինքնաթիռը շարունակում են փնտրել Հնդկական օվկիանոսում

Մալայզիական կորած Boeing ինքնաթիռի որոնողական միջազգային գործողության մասնակիցները  նորից նվազեցրել են որոնման գոտին Հնդկական օվկիանոսում:  Որոնման 75,4 հազար կմ/ք-ն հասցվել է 57,9 հազար կմ/ք-ի: Դա հնարավոր է դարձել նորից ազդանշաններ որսալուց հետո, որոնք օվկիանոսի հատակից հաղորդում է օդանավի ենթադրյալ «սև արկղը»:  

Առաջին անգամ այդ ազդանշաններն արձանագրվել էին անցած շաբաթ Ավստրալիայի արևմտյան ափից 2,2 հազար կմ հեռավորությամբ: Չորեքշաբթի նորից նման ազդանշաններ են արձանագրվել՝ 5 րոպե 25 վայրկյան և 7 րոպե տևողությամբ:

Որոնողական թիմը հայտնել է նաև, որ նույն օրը մեծ թվով լողացող օբյեկտներ են նշմարվել ջրի մակերևույթին, որոնք ենթադրաբար օդանավի բեկորներ են:

Այսօր որոնողական հատվածի տարածքում աշխատելու է 14 օդանավ և 13 նավ: Օվկիանոսի խորությունն այդ հատվածում 4,5 հազար մ է:

ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ միացյալ որոնողական համակարգման կենտրոնից հայտնել են, որ համոզված են՝ որոնման կոորդինատները ճշգրիտ են, սակայն համոզվելու համար հարկավոր է սեփական աչքով տեսնել բեկորները: Մասնագետներն ասել են, որ վստահ են՝ շուտով գտնելու են օդանավը, սակայն խոստովանել են, որ դա բարդ առաջադրանք է:

 Malaysian Airlines-ին պատկանող Boeing 777-200-ն անհետացել էր մարտի 8-ին։ Դրանում գտնվել է 239 մարդ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին