▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակրոնը մեկնաբանել է լուրերը, թե իր կինը տղամարդ է ծնվել ու տրանսգենդեր է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին անգամ մեկնաբանել է լուրերն այն մասին, որ իր 70-ամյա կինը՝ Բրիջիթը, տղամարդ է ծնվել և տրանսգենդեր է։

«Ամենավատ բանը կեղծ տեղեկություններն ու հորինված սցենարներն են։ Մարդիկ, ի վերջո, հավատում են դրանց և հետապնդում ձեզ, նույնիսկ մեր սիրելիներին»,-ասել է նախագահը:

Զույգն ամուսնացել է 2007 թվականին։ Ըստ հրապարակման՝ 52-ամյա պայծառատես Ամանդին Ռոյն առաջին անգամ հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահի կինը տղամարդ է ծնվել։

Ասեկոսեները ակտիվորեն տարածվել են ծայրահեղ աջ ուժերի կողմից 2022 թվականին, երբ նախագահը վերընտրվելու քարոզարշավ էր իրականացնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին