▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մակարդակից ելնելո՞վ է ռոումինգը փողով.Տիգրան Կարապետյան

«Այս հակամարտությունը ՀՀԿ-ին օգուտ  չի բերի, որովհետև ինչքան ես տեսնում եմ՝ անհատական դաշտ են տանում և տարօրինակ է, որչ մակարդակից են խոսում: Երեկ ուշադիր լսում էի Աշոտյանի ելույթը, որը «փայլում» էր մակարդակով: Այստեղ նրան հարց կարելի էր տալ: Այդ մակարդակից ելնելո՞վ են բոլոր չինովնիկները բիզնեսով զբաղվում ու միլիարդատեր դառնում, այդ ինչ լավ մակարդակ ունեն: Մակարդակից ելնելո՞վ է ՀՀԿ-ն մենաշնորհ պահում քաղաքական դաշտում ու ով դեմ է դուրս գալիս՝ թշնամի է: Մակարդակից ելնելո՞վ է ռոումինգը փողով, որ ծնողները զանգեն սահմանը պահող երեխաներին»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունից՝ ասաց «Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին