ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Սամանտա Փաուեր հայտարարել է, թե ՄԱԿի ԱԽ անդամների մեծ մասը մտահոգ է Քեսաբի բռնագրավումով, եւ կոչ է անում ՄԱԿ-ին, որ հավելյալ քայլերի դիմի՝ օգնության հասնելու համար Քեսաբի ժողովուրդին:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Փաուերն այս հայտարարությունն արել է պատասխանելով կոնկրեսական Ադամ Շիֆի հարցումներին: Շիֆը շեշտել է, թէ «Ալ Քայիդա»-ի զինյալները Քեսաբ են մուտք գործել Թուրքիայի սահմանից և եւ հիշեցրել, որ տեղահանվածները Հայկական Ցեղասպանություն վերապրած հայորդիների ժառանգներն էին: «Մեր ձայնով միանում ենք Կալիֆորնիայի եւ ամբողջ Ամերիկայի տարածքում ապրող հայությանը՝ շնորհակալություն հայտնելու համար կոնգրեսական Շիֆին, որ Քեսաբից տեղահանված հայության հարցը լուսարձակի տակ է առել, ինչպես նաեւ՝ դեսպան Փաուերին, որ հաստատել է, թէ Քեսաբի հարցը «խոր մտահոգություն է» պատճառել: Շարունակելու ենք Կոնգրեսում մեր ջանքերը, որպեսզի մեր կառավարությունն ավելի հստակ ոճով մոտենա այս հարցին եւ հատկապէս «Ալ Քաիդա»-ի զինյալներին օժանդակելու Թուրքիայի կեցվածքին, որի հետեւանքով՝ ավելի քան 2000 հայեր տեղահան եղան իրենց պապենական տներից», -հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր վարիչ Արամ Համբարյանը: Գրում է «Ասպարեզը»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մեծ մասը մտահոգ է Քեսաբի խնդրով. Սամանտա Փաուեր
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet