ermenihaber-ը գրում է. 2015 թվականի մարտի 9-ից Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը դադարեցրել է իր պաշտոնական լիազորությունների կատարումը:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ օրերս լրագրողի հետ զրույցում երբ Մահչուփյանն ասել էր «Այն դեպքում, երբ Բոսնիայի, Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, անհնար է պնդել, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել», այդ ժամանակ արդեն պաշտոնապես չի եղել Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:
Աղբյուրը ներկայացրել է Մահչուփյանի տված պարզաբանումը: Թերթի այն դիտարկմանը, որ մարտի 9-ին լրացել է 1950 թվականին ծնված Մահչուփյանի 65 ամյակը, ինչն էլ նշանակում է, թե նա այլևս չի կարող վարչապետի աշխատակազմում շարունակել իր աշխատանքը, Մահչուփյանը պատասխանել է, որ այժմ իր պարտականությունները շարունակում է կամավոր սկզբունքով, այլ կերպ ասած հանդիսանում է, ոչ թե պաշտոնական, այլ պատվավոր խորհրդական:
Դավութօղլուի հայազգի պատվավոր խորհրդականը նշել է նաև, որ իր համար միակ փոփոխությունն այն է, որ արտահաստիքային աշխատանքի համար չի վարձատրվում:
ermenihaber-ը գրում է. 2015 թվականի մարտի 9-ից Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական հայազգի Էթյեն Մահչուփյանը դադարեցրել է իր պաշտոնական լիազորությունների կատարումը:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքը տեղեկացնում է, որ օրերս լրագրողի հետ զրույցում երբ Մահչուփյանն ասել էր «Այն դեպքում, երբ Բոսնիայի, Աֆրիկայի դեպքերը ցեղասպանություն են համարվում, անհնար է պնդել, թե 1915-ին ցեղասպանություն չի եղել», այդ ժամանակ արդեն պաշտոնապես չի եղել Դավութօղլուի գլխավոր խորհրդականը:Աղբյուրը ներկայացրել է Մահչուփյանի տված պարզաբանումը: Թերթի այն դիտարկմանը, որ մարտի 9-ին լրացել է 1950 թվականին ծնված Մահչուփյանի 65 ամյակը, ինչն էլ նշանակում է, թե նա այլևս չի կարող վարչապետի աշխատակազմում շարունակել իր աշխատանքը, Մահչուփյանը պատասխանել է, որ այժմ իր պարտականությունները շարունակում է կամավոր սկզբունքով, այլ կերպ ասած հանդիսանում է, ոչ թե պաշտոնական, այլ պատվավոր խորհրդական:Դավութօղլուի հայազգի պատվավոր խորհրդականը նշել է նաև, որ իր համար միակ փոփոխությունն այն է, որ արտահաստիքային աշխատանքի համար չի վարձատրվում: