ԱՄՆ-ում մահացել է դերասան և պրոդյուսեր Սիդ Հեյգը (իսկական անունը` Սիդնեյ Էդդի Մոսեսյան)։
Հեյգի կինն Instagram-ում գրել է, որ դերասանի մահը շոկի է ենթարկել նրա բոլոր հարազատներին:
«Նա իմ հրեշտակն էր, իմ ամուսինը, իմ լավագույն ընկերը և միշտ կմնա այդպիսին», - գրել է կինը։
Դերասանը ծնվել էր Ֆրեզնոյում, մանկությունն անցկացրել հայ համայնքում։ Հայրը` Հեյգ Մոսեսյանը, էլեկտրիկ էր։ Սկսել է նկարահանվել ֆիլմերում 1952 թվականից, այդ թվում՝ «Ջեքի Բրաուն», «Սպանել Բիլին 2», «Կենդանի մեռելների գիշերը 3D» եւ այլ ֆիլմերում: Ընդհանուր առմամբ կերտել է ավելի քան 70 դեր կինոյում եւ 350-ը՝ հեռուստատեսությունում: Հաճախ նկարահանվել է սարսափ ֆիլմերում եւ դարձել կուլտային ֆիգուր ժանրի երկրպագուների համար: Նրա մրցանակների թվում է «Ամենաստոր չարագործը» մրցանակը, որը ստացել է «Սատանայի կողմից վտարվածը» (2005) ֆիլմի համար: