▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը

Այսօր կյանքից հեռացել է արվեստագետ, լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի թանգարանի հիմնադիր տնօրեն Զավեն Սարգսյանը:



Զավեն Սարգսյանը 73 տարեկան էր:

1986-1992 թվականներին նա Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի տնօրենն էր, իսկ 1992 թվականից ի վեր ղեկավարում էր Սերգեյ Փարաջանովի թանգարանը։

1960-ական թվականներին Զավեն Սարգսյանը «Երազողներ» խմբի մենակատարն էր:

Ցավակցում ենք Զավեն Սարգսյանի ընտանիքի անդամներին եւ ընկերներին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին