Լեոնիդ Ստեփանովիչ Ստադնիկը Պոդոլյանց գյուղի բնակիչ էր: Լեոնիդը 12 տարեկանում գլխուղեղի վիրահատություն է տարել, որից հետո սկսել անընդհատ աճել: Նա մոլորակի ամենաբարձրահասակ մարդն էր: Որոշ տվյալներով նրա հասակը 253 սմ էր, իսկ քաշը՝ 200 կգ: Օրեր առաջ` օգոստոսի 24-ին նա մահացել է: Ենթադրվում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի կաթվածը: