Լոս-Անջելեսում կյանքին հրաժեշտ է տվել ազգությամբ հայ սցենարիստ Մարդիկ Մարտինը: Հինգ օրից նա կդառնար 83 տարեկան:
Նա հայտնի է հայտնի ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ իր բազմամյա համագործակցությամբ: 2008 թվականին նրա մասին Հոլիվուդում փաստավավերագրական ֆիլմ էր նկարահանվել՝ «Մարդիկ. Բաղդադը Հոլիվուդում»:
Սցենարիստի վերջին աշխատանքը Ֆաթիհ Ակինի «Սպի» ֆիլմի սցենարն էր՝ 2014 թվականին: