Մահացել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանի մայրը․ այս մասին տեղեկանում ենք ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի ֆեյսբուքյան էջից։
Նա գրել է՝ Ցավակցում եմ Լուիզ: Ալլա Միխայլովնան էլ գնաց: Համբերություն քեզ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ ռեժիսորը գրել էր․
«Խոնարհվում եմ Լուիզա Ղամբարյանի պրոֆեսիոնալիզմի առաջ: Մինչև այս առավոտ մենք բացարձակապես չգիտեինք ՝ պիեսը խաղալու ենք, թե ոչ:Մեր հարգելի ու սիրելի Գեորգի Կիմիչը արդեն 15 օր է ՝ նրա կողքին չէ: Եվ մինչ Լուիզան խաղում էր ներկայացումը, նրա մայրը ՝ Ալլա Միխայլովնան, տասներորդ օրն է, ինչ գտնվում է հիվանդանոցում, նրան միացված է արհեստական շնչառության ապարատ»:
Դիտեք նաև՝