Կյանքից հեռացել է դերասան Սամվել Սարգսյանը:
Ընդամենը հաշված օրեր անց նա կդառնար 68 տարեկան:
Սամվել Սարգսյանը 1980-ականներին աշխատել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1990-ական թվականներին շուրջ 8 տարի՝ Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: 2014 թվականին արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի:
Նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» (1984), «Մարիամ» (2005), «Փեսացուն կրկեսից» (2011), «Սուպեր մամա» (2014) ֆիլմերում, ինչպես նաեւ «Կյանքի գինը», «Վերադարձ», «Խաչվող հետքեր», «Վենդետտա», «Կարմիր բլուր», «Շիրազի Վարդը» հեռուստասերիալներում: