▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է «բոլոր գնչուների թագավորը»

Թուրքիայում 59 տարեկան հասակում կյանքից հեռացել է «բոլոր գնչուների թագավորը»՝ Ֆլորին Չոաբան, տեղեկացնում է allTurkey-ը՝ վկայակոչելով AFP-ն։

Չոաբան մահացել է օգոստոսի 13-ին Անթալիայում, որտեղ հանգստանում էր ընտանիքի հետ։ Նրան հոսպիտալացրել են սրտի կաթվածի ախտանիշերով։ Նրա թաղման ժամկետների վերաբերյալ տեղեկություններ դեռ հայտնի չեն։

1997 թվականին հոր՝ հայտնի գնչու բարոնի մահվանից հետո, Ֆլորին Չոաբան իրեն հչռակել է «աշխարհի բոլոր գնչուների թագավոր»։ Չոաբան ուներ Ռումինիայի քաղաքացիություն։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին