▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է աշխարհահռչակ ֆիզիկոս, աստղագետ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը

Հայ գիտնական, ֆիզիկոս աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչԳրիգոր Գուրզադյանը ծնվել 1922 թ. հոկտեմբերի 15ին, Բաղդադում։ Ծնողները 1915 թ․ մազապուրծ են եղել Մեծ եղեռնից։ - See more at: http://aysor.info/am/news/27804#sthash.KUWeHYw9.ls7jWW3J.dpuf

http://aysor.info/am/news/27804

92 տարեկանում մահացել է հայ գիտնական, ֆիզիկոս, աստղագետ, գրող էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:

ՏԻԵԶԵՐՔԻ ՍԻՐԵՑՅԱԼԸ՝ ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ ՀԱՆՃԱՐԵՂ ՀԱՅԸ ԱՅԼԵՎՍ ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ Է ... ԵՐԿՆԱՅԻՆ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ...

ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
Մարդկության գոյության ընթացքում չի եղել տարի, որ այս մի բուռ հողագնդի վրա չլինեն պատերազմներ, բախումներ… Մարդը զբաղված է միայն Երկիր մոլորակի վրա ավերածություն գործելով, ուրիշ աշխարհներ, ուրիշ մոլորակներ նրա ավերմունքը չի հասնում, բարեբախտաբար։
Մարդ արարածը ստեղծեց ատոմային ռումբ՝ իր նմանին սպանելու համար… Տիեզերքի եւ ոչ մի կետում չկա այդ ձեւը գոյակցության։ Ի՜նչ ֆանտաստիկ միջոցներ են ծախսվում մարդու ձեռքով մարդ սպանելու համար… Չի տեղավորվում գիտակցության մեջ. այս պահին բոլոր հզորագույն երկրները վարակված են մարդ սպանելու, բնաջնջելու, քաղաքներ, բնակավայրեր ամայեցնելու տենդով…
Բավ է, եկե՛ք հասկանանք. տիեզերքում պատերազմներ չկան, պատերազմը հորինվել է այս Երկիր կոչված հողագնդի վրա, պատերազմի ուրվականը սավառնում է բոլոր երկրների, բոլոր ժողովուրդների գլխավերեւում… Մայրերը չեն քնում իրենց զավակների ապագայի սարսափից, հայրերը ապշահար իրար են նայում, թե ինչ պիտի լինի վերջը…


Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին