▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է անվանի դերասան Կարեն Ջանգիրովը

Հայաստանի թատերական գործիչների միությունը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը խոր վշտով տեղեկացնում են, որ 66 տարեկան հասակում վախճանվեց ազգային թատրոնի և կինոյի անվանի վարպետներից մեկը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Ջանգիրովը:

Անվանի դերասանը ծնվել է 1948 թ-ի մարտի 15-ին` Բաքվում: 1971-ին ավարտել է Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժինը` պրոֆեսոր Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցը: 1982-ից աշխատում էր Երեւանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ թատերական դերեր` Բերանժե («Թագավորը մահանում է»), Անցորդ («Բալենու այգի»), Բազիլ («Ֆիգարոյի ամուսնությունը»), Սերեբրյակով («Քեռի Վանյա»), Վիրտուոզ («Ավտոբուս»), Ալֆրեդ Իլ («Ծեր տիկնոջ այցը») եւ այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների` «Լավագույն դերասան» եւ այլն: 1972-ից նկարահանվել է ֆիլմերում` «Վերադարձ», «Քաոս», «Մարդը Օլիմպոսից», «Ռայկոմի քարտուղարը», «Արեւիկ», «Երջանկության մեխանիկա», «Հրդեհ», «Խնձորի այգի», «Անապատ», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ոտքի, դատարանն է գալիս», «Ճանապարհորդություն» եւ այլն: 1975-ին «Մարդը Օլիմպոսից» ֆիլմում Հրանտի դերակատարման համար Կույբիշեւի համամիութենական կինոփառատոնում եւ 1989-ի «Ավտոբուս» ֆիլմում Վիրտուոզի դերակատարման համար Սոֆիայի միջազգային թատերական փառատոնում արժանացել է «Տղամարդու լավագույն դերակատարման համար» մրցանակների: 1993թ. արժանացել է Ստանիսլավսկու եւ Վախթանգովի ֆոնդի գլխավոր մրցանակի, 2008թ-ին` ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը: Աշխատել է Երեւանի Դրամատիկական, Փոսի թատրոններում, նկարահանվել բազմաթիվ ֆիլմերում՝ հաստատելով ինտելեկտուալ դերասանի տեսակը, բեմ բերել առինքնող բեմական կերպարներ: Նրա Միքայելը «Քաոս» ֆիլմում մեր կինոյի նվաճումներից է:
 

Asekose.am-ը ցավակցում է դերասանի ընտանիքի անդամներին և հարազատներին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին