«Արևելք» թելեգրամյան իր էջում հայտնում է. «Բեյրութի աղբյուրները հաղորդում են, որ մենակատար, դպրուհի Անի Նալբանդյանը կիրակի օրը սովորականի նման մասնակցել է Սուրբ Պատարագի արարողությանը, որի ընթացքում նրա վիճակը կտրուկ վատացել է ու, ընկնելով գետնին, մահացել: Մանուկ հասակից նա ներգրավված է եղել թաղի եկեղեցական կյանքում, որպես դպրուհի մասնակցել է Բեյրութի «Հայաշեն» թաղամասում գտնվող Սուրբ Հովաննու Կարապետ եկեղեցու արարողություններին ու հանդես եկել որպես պատարագի մասնակից-մենակատար։ Անին ամուսնացած էր, ուներ երկու երեխա։ |
Մահացել է Անի Նալբանդյանը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet