Մահացել է «Ագբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:
Ստեփան Գիշյանը 2009-ից հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության հանրային խորհրդի անդամ:
Ստեփան Գիշյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի կողմից` «Վաստակի համար» ազգային շքանշանով:
Մայիսի 5-ին Ստեփան Գիշյանը կդառնար 50 տարեկան: