▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած հայտնաբերված զինծառայողին զորակոչել են օրենքը շրջանցելով.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս տարվա հունվարի 25-ին Տավուշի մարզի՝ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող Շավարշ Գալստյանի դին: Քրեական գործով պարզվել էր, որ նա ինքնասպան է եղել այն բանից հետո, երբ ծառայակիցներից մեկը պարբերաբար շահագործել է նրան:

Եվ ահա «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Շ. Գալստյանը տան միակ զավակն է եղել, չուներ քույր, եղբայր: Ավելին՝ նրա հայրը մի քանի տարի առաջ էր մահացել: Իսկ ՀՀ «Զինապարտության մասին» օրենքը հստակ սահմանում է, որ բնակության վայրին մոտ տեղակայված զորամասում ծառայության արտոնությունից իրավունք ունեն օգտվելու նաեւ միակողմանի այն ծնողազուրկ երեխաները, որոնք չունեն չափահաս քույր կամ եղբայր:

Փաստաբան Նորայր Նորիկյանը մեզ հետ զրույցում, վկայակոչելով օրենքի 11-րդ հոդվածի 7-րդ կետը, կարծիք է հայտնել, որ տվյալ դեպքում Շ. Գալստյանը պետք է զորակոչվեր իրենց բնակավայրից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող զորամաս: Մինչդեռ Աբովյանում բնակվող երիտասարդին զորակոչել են Տավուշի մարզ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին