Արդեն տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Համացանցում տեղեկություններ են տարածվել, թե Ռազմիկ Պողոսյանը նույն ինքը ծաղկավաճառ Ռազմիկ պապիկն է, ով Երևանի Աբովյան փողոցում վարդեր էր վաճառում։
Այս տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում։
Ծաղկավաճառ Ռազմիկ պապը վերջին շրջանում համագործակցում էր 4u.am ծառայության հետ։
Ծաղկի սրահից հայտնում են, որ Ռազմիկ պապիկին ոչինչ չի պատահել, չավելին՝ շարունակում է համագործակցել իրենց հետ: