▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացած երեխայի հարազատները յուրացրել են հանգանակությամբ հավաքված գումարը

Այս թեման էլ պիտի իր տրամաբանական ու բարոյական լուծումը ստանա վերջապես:Հիմա պատմեմ թե ինչի մասին է խոսքը:

Հրազդանցի մի բալիկի, ով, ավաղ, մահացավ դեկտեմբերին մենք բլոգերներով որոշեցինք տեր կանգնել:Ամեն ինչ արվեց շատ արագ ու մակարդակով:Հավաքվեց համապատասխան գումարը, Գերմանիայում մեր ընկերները նախապես պայմանավորվեցին կլինիկայի հետ ու արագ կազմակերպեցինք հետազոտությունները: Բիոփսիայից հետո պարզվեց, որ բալիկին այլևս անհնար է փրկել: Ցավոք մահացավ ու մենք նույն ձև կազմակերպված ամեն ինչ դասավորեցինք,բալիկին ծնողների հետ տեղափոխեցինք Հայաստան: Թաղումից հետո երեխայի մոր հաշվեհամարին մնացել էր մոտ 29 հազար դոլար: Ընկերներիս մոտ կա բանկի հաշվետվությունը: Գուցե մի քիչ սխալվում եմ` նրաք կճշտեն:
Շատ ենք զանգել ու բանակցել այդ գումարի պահով, որ որոշ գումար փոխանցեին այդ պահին կարիքը զգացող մի ուրիշ երեխայի: Անգամ վեճ ու կռիվ է եղել , բայց լռել ենք, չենք բարձրաձայնել, որովհետև բոլորս միաձայն էն կարծիքին էինք, որ ինչ մարդիկ էլ որ լինեն, ամեն դեպքում երեխա են կորցրել: Գուցե դարդից չեն հասկանում ինչ են անում:

Մեկ էլ սպասում էինք գերմանական Շարիտե հիվանդանոցից, որ հաշիվը ներկայացնեն մեզ , տեսնենք ինչն ինչոց է:Արդեն քանի ամիս է հիվանդանոցը հաշիվը ուղարկում է Գերմանիայում իրենց օգնած ու ձեռք մեկնած Լիլիթին , Լիլիթն էլ ուղարկում է այս հաշիվը համ ծնողներին,համ ծանոթ բարեկամներին: Ու ոչ մի պատասխան չի ստանում` ոչ դրական, որ հա,կմուծենք ,ոչ էլ բացասական,որ չենք մուծելու:Այդ գումարը , որ ներկայացրել է կլինիկան, ճիշտ այնքան է կազմում, ինչքան որ իրենց հաշվեհամարին մնացել է բալիկի մահվանից ու թաղումից հետո;

Ես նաև շատ մարդիկ գիտեմ, որ առձեռն գումարներ են փոխանցել` մանավանդ գերմանահայերը; Այսինքն` բալիկի պահով շատ ավելին է հավաքվել,քան հիվանդանոցի ծախսերն են:Անգամ անձամբ խնդրել եմ շատերին ,որ արդեն դրա կարիքը չկա այլևս:Այո ու սպոնսերները կարդալով դադարեցրել են օգնել գումարով,հարգելի բալիկի մորաքույր:Հիմա բալիկի ծնողները կլինիկային նամակ են գրել, որ մենք չունենք հարկավոր գումարը որպեսզի վճարենք մեր բալիկի բուժման ծախսերը; Հարց է ծագում` ինչի՞ չունեք: Մենք այդքան գումարը հավաքել էինք,  որ ուտե՞ք-խմե՞ք: Կլինիկան էլ մոտավորապես պատասխանել է, որ  պիտի հայթհայթվի այդ գումարն ու ուղարկվի:

Հիմա հարց` ո՞ւր է անհայտացել քսան քանի հազար դոլարը հաշվեհամարից ու ահագին էլ առձեռն գումարը:
Ես իրավունք ունեմ հարցնելու, որովհետև ինքս համակրգչի մոտ գիշերներ եմ անց կացրել ու իմ բարեկամ ծանոթներից ,ընկերներից գումար հայթհայթել:

Գրառումներիս մեջ միշտ նշել եմ, որ ոչ մեկին պետք չի առձեռն տալ գումարը, միայն հաշվեհամարին փոխանցեք: Որպեսզի հարկ եղած դեպքում հանգիստ կարողանանք պատկերացնել գումարի չափերն ու հանրությանը ներկայացնենք, երբ պետք լինի:

Ավելորդ չեմ համարում ասել ու թող բոլորը ականջներին օղ անեն ես երբեք իմ անունով հաշվեհամար չեմ բացում , գումարային առումով մաքրեմաքուր ռեպուտացիա ունեմ: Հասշվեհամարը միշտ օգնություն աղերսողի անունով է լինում:Ու մեր բոլորիս կոնֆլիկտներն էլ առաջանում են այն ժամանակ, երբ ստիպում ենք մաքուր լինել,ազնիվ լինել ու երբ որ ինչ-ինչ պահերի խանգարում ենք, վերահսկողություն ենք դնում հաշվեհամարի վրա, որովհետև ցավոք սրտի, ոչ բոլոր ծնողներն են կարողանում իրենց մեջ ճնշել այդ փողերն այլ հարցերի լուծմանն ուղղելու գայթակղությունը:

Մեր փորձից եկել ենք այն եզրակացության, որ ամենաճիշտը այն կլինի,որ բոլորս,ովքեր շահագռգռված են հիվանդ բալիկների պահով համախմբվենք ու հիմնադրամ ունենանք , որը կլինի ավելի թափանցիկ ու ավելի պարտաճանաչորեն կհրապարակի տեղակտվություն՝ գումարային ծախսերի վերաբերյալ, ինչը պրոցեսը շատ ավելի ցիվիլ կդարձնի ու ավելի վերահսկելի:

Ես նաև ցանկանում եմ մի քանի հարց տալ բալիկի ծնողներին ու այն հարազատներին, ովքեր այսօր հոխորտում են ու մեղադրանքների տարափ են տեղացնում իրենց վաղամեռիկ բալիկին ժամանակին սատարած մարդկանց հասցեին:

1. Ինչո՞ւ բոլորիս,ովքեր ձեռք են մեկնել իրոնց բալիկին, գումարը հավաքվելուց հետո սկսեցին վարկաբեկել` հենց հաշվետու լինելու մասին խոսք էր գնում:

2.Ո՞ւր են չքացել այն գումարները,որ մնացել էին բալիկի մահվանից հետո:

3. Ինչո՞ւ էիք թաքցրել, որ Մոսկվայում բժիշկները ոչ մի հույս չէին տվել՝ զննումից հետո, այլ նոր թափով էիք սկսել գումարներ հանգանակելու կոչեր անել:

4. Ինչո՞ւ արդեն Գերմանիայում ավելի շատ ժամանակ էիք հատկացնում պարզելու վրա,թե ոնց հաստատվեք ու մնաք այդտեղ ,փոխանակ ամբողջ ձեր ուշադրությունը երեխան լիներ: Ու եթե չեք մոռացել , թե ինչքան ջանքեր թափեցինք ,մինչև որ դուք հասկացաք` չենք թողնի մեզ օգտագործած լինեք գերմանիաներում հաստատվելու համար: Հիշո՞ւմ եք,ոնց ստիպեցինք,որ վերադառնաք: Ինչքա՞ն բանակցություներ վարեցինք այդ պահով: Բա՞ դրա ժամանակն էր:

5. Չեք ուզո՞ւմ փակել մարդավարի այդ թեման ,որ երեխայի հոգին էլ խաղաղվի:

6. Ինչո՞ւ մինչ երեկ բարեկամների ու ծնողների էջերում չէր փակված գումարի մասին աղերսանքները: Չնայած, գուցե ոչ դիտավորյալ, բայց դե հիմա ասում եմ` փակեք:

Հ.Գ. Իմ ու երեխային օգնած իմ ընկերների հասցեին հիմա երեխայի մորաքույրն ու հարազատները զրպարտող հայտարարություններ են անում, այդ թվում նաև համացանցում: Ի՞նչ խոսք, ամեն ոք ազատ է ցանկացած բան ասելու, բայց եթե դուք փորձում եք հարցականի տակ դնել մեր բարի անունը, ապա բարի եղեք, բացի էմոցիոնալ գնահատականներից, ի ցույց աշխարհի դնեք փաստեր՝ փաստաթղթեր, նամակներ, չեկեր, որոնք կարող են որևէ կերպ հաստատել ձեր ասածները: Ասեմ ավելին, այդ փաստերն ու հատկապես բանկային հաշվետվություններն ու վճարման կտրոնները խիստ ցանկալի է ներկայացնել անկախ ամեն ինչից, որովհետև դրանից է կախված հենց ձեր բարի անունի հետագա ճակատագիրը:
Ես այս գրառումն  արեցի ինչքան կարելի է զուսպ, առանց էմոցիաների,առանց բոլոր փակագծերը բացելու:

Այս պատմությունից հետո կես տարի է անցել, բայց դեռ չեմ կարողանում շատ բաներ ըմբռնել, հասկանալ ու մարսել: Մարդկային առումով եմ ասում:

Անուշանահիտ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին