Մերկապարուհի, երգչուհի VARDA-ն իր միկրոբլուգում օրեր առաջ ներկայացրել էր, թե որ կոսմետիկական միջոցներով է օգտվում, որպեսզի կարգավորի մաշկի հետ կապված խնդիրները: Սակայն այդ գրառմանը հաջորդել է ևս մեկ գրառում, որում նա գրել հետևյալը.
«Սովորաբար կատակում եմ, որ մագնիսի պես ձգում եմ այն ամենը, ինչ կապված է Հայաստանի եւ հայերի հետ: Կոսմետիկան (անունը չենք նշում) արտադրվում է Ամերիկայում, բայց արտադրողները, իհարկե, պարզվեց հայեր են: Ինչն ինձ համար կրկնակի հաճելի է, քանի որ որ ես շատ եմ հպարտանում այն մարդկանց ձեռքբերումներով, որոնց ազգանունը «յան»-ով է վերջանում»: