▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մաեստրո» Գալուստ Սահակյանի մտքի հերթական փայլատակումը. «Բոլորս պարտավոր ենք նկարել»․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ ամենակոլորիտային «մաեստրոն»՝ Գալուստ Սահակյանը, երեկ մտքի հերթական փայլատակումն է ունեցել։ Նա մասնակցել է «Ազատությունն այլընտրանք չունի. անկախություն» խորագրով արցախցի երիտասարդ ստեղծագործողների ցուցահանդեսին, որտեղ, բնականաբար, ելույթ է ունեցել։ Եվ ելույթի ժամանակ, ողջունելով արցախցի երիտասարդ նկարիչներին, հայտարարել է․ «Բոլորս պարտավոր ենք նկարել»։

Թե ինչ է ցանկացել արտահայտել «մաեստրոն» այս մտքով, կիմանա միայն ինքը։ Նրա այս միտքը շատ նման է սեպտեմբերի 1-ին երեխաների մասին հայտնած իր մտքին, թե «երեխաները պարտավոր են մեծանալ»։ Կամ էլ գուցե ընտրությունների ժամանակ իշխանությունների «թվանկարչությունն» է ակնարկել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին