Մադրիդի Ռեալը ներկայացրել է այն ֆուտբոլիստներին, ովքեր ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ամենայն հավանականությամբ կհեռանան Արքայական ակումբից: Հեռացող ֆուտբոլիստների ցուցակում ընդգրկվել են Անտոնի Ադանը (2 միլիոն եվրո), Ֆաբիո Կուենտրաոն (18 միլիոն եվրո), Պեպեն (20 միլիոն եվրո), Անխել Դի Մարիա (25 միլիոն եվրո), Կակա (10 միլիոն եվրո) և Գոնսալո Իգուայն (30 միլիոն եվրո): Սա նշանակում է., որ Գալակտիկոսը ցանկանում է վաստակել առնվազն 105 միլիոն եվրո:
Աղբյուրը` Footballcity.am