▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մադոննան իր ելույթի ընթացքում «հարձակվել» է երիտասարդ ռեփերի վրա և համբուրել նրան

56-ամյա Մադոննան շարունակում է զարմացնել և շոկի ենթարկել իր երկրպագուներին: Այս անգամ Coachella փառատոնի ժամանակ երգչուհին իր ելույթի ընթացքում բառիս բուն իմաստով «հարձակվել» է 28-ամյա հայտնի ռեփեր Դրեյքի վրա: Մադոննան սկզբում գրկել է նրան, որից հետո կրքոտ համբույր պարգևել: Նշենք, որ տեսանյութից պարզ է դառնում, որ սկզբում հանկարծակիի եկած Դրեյքին հաճելի է եղել նման անակնկալը, սակայն համբույրի վերջում օգտատերերի աչքի չի վրիպել ռեփերի դեմքի արտահայտությունը, որն ամենևին էլ ուրախ չի եղել, ավելին, նա նույնիսկ շտապել է ձեռքերով մաքրել Մադոննայի շրթունքների հետքերը: Թե ինչով է պայմանավորված եղել ռեփերի նման արարքը, դեռևս հայտնի չէ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին