Լոնդոնում կայացած Brit Awards մրցանակաբաշխությանը իր ելույթի ժամանակ 56-ամյա երգչուհի Մադոննան ընկել է աստիճաններից:
Միջադեպի պատճառով սկզբում Մադոննան դադարեցրել է ելույթը, սակայն րոպեներ անց շարունակել է երգել: Ավելի ուշ երգչուհին Instagram-ում բացատրել է, որ ընկնելու պատճառը չափից ավելի ձիգ կապված վերնահագուստն է եղել: