60-ամյա հայտնի երգչուհի Լյուբով Ուսպենսկայան, ով արդեն 20 տարի է ամուսնացած է գործարար ԱլեքսանդրՊլակսինի հետ, համացանցում պատմել է այն մասին, որ իր սկեսուրը մահացել է:
«Հենց նոր իմացա այս ողբերգական նորությունը. իմ սկեսուրը մահացել է։ Նա ասես, իմ մայրը լիներ։ Նա մեծատառով մարդ էր, հիանալի մայր, կին և ընկերուհի։ Ես հավիտյան կհիշեմ իրեն։ Թող հողը նրա վրա թեթև լինի։ Սգում և հիշում ենք»,- գրել է Ուսպենսկայան: