▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լյուբա Ուսպենսկայան, Սոնան եւ ուրիշներ՝ աշխարհահռչակ հայ ջութակահար Էդգար Հակոբյանի մենահամերգին

Ճանաչված ջութակահար Էդգար Հակոբյանը  Մոսկվայում "Мир" համերգասրահում մենահամերգի ժամանակ ջութակային հեղափոխություն է կատարել: Հետաքրքիր է, որ Էդգարը համերգը սկսել է իր հարազատ Երեւան քաղաքի ծնունդը շնորհավորելով: Նույնիսկմեծ հեռավորության պայմաններում Հայաստանի մայրաքաղաքն ու նրա բնակիչները ջութակահարի սրտում են:
Էդգարի վարպետության շնորհիվ ջութակի՝ որպես բացառապես դասական երաժշտական գործիքի մասին պատկերացումը շատերի մոտ փոխվել է: Ներկաները հնարավորություն են ունեցել ունկնդրել երաժշտություն, որը ջութակահարը կոչում է «միավորող»:Աշնանային այդ գեղեցիկ երեկոյի ընթացքում այն իսկապես շատերին է միավորել: Հանդիսատեսը երկար կհիշի ջութակի միջոցով ստեղծված հրաշքը, Manuk Gazaryan Band-  եւ Պրոկոֆեւի անվան ռուսական սիմֆոնիկ նվագախմբի փայլուն ելույթները: Էդգարինաջակցելու էին եկել նաեւ նրա ընկերները՝ Տիգրան Պետրոսյանը, Լյուբա Ուսպենսկայան եւ Sona-ն: Կադրից դուրս է մնացել միայն Ռոբերտ Բոյմը՝ տաղանդավոր հնչյունային ռեժիսոր, ով դահլիճում հրաշալի հնչողություն է ապահովել:
«Շնորհակալ եմ համերգի բոլոր մասնակիցներին, ամենից առաջ՝ ինձ հետ բեմում հանդես եկած երաժիշտներին: Նրանք պրոֆեսիոնալներ են եւ նրանց հետ հաճելի է ելույթ ունենալ»,- պատմել է Էդգար Հակոբյանը:
«Իմ բազմաթիվ ընկերները, ովքեր համերգի համար ժամանել էին արտերկրից, խոստովանեցին, որ միջոցառումն անցավ համաշխարհային մակարդակով: Ինձ շատ ուրախացրեց մեծ թվով հանդիսատեսի ներկայությունը: Այդ խոսում է այն մասին, որ մեզ իսկապեսհաջողվեց փոքրիկ երաժշտական հեղափոխություն կատարել: Դահլիճում հրաշալի մթնոլորտ էր: Հաճելիորեն զարմացրեց նաեւ այն, որ իմ Facebook-ի էջում, փաստորեն, իմ համերգի հանպատրաստից առցանց-հեռարձակում սկսվեց: Ուրախ եմ, որ այդ հրաշալիօրը բեմում էի. իմ հարազատ Երեւան քաղաքի եւ եղբորս ծննդյան օրն էր»,- պատմել է երաժիշտը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին