Հարգելի Հերմինե Նաղդալյան,
Ձեր կողմից արված նման հայտարարությունից հետո, Ձեզ մնում է միայն հրաժարական տալ ԱԺ փոխնախագահի եւ ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության ղեկավարի պաշտոններից: Մնացած Ձեր բոլոր արդարացումները եւ շտկումները սին են: Ձեր այդ հայտարարությամբ բարոյական մեծ վնաս եք հասցնում արդեն երրորդ տասնամյակը ազատագրված պատմական հողերում ապրող վերաբնակիչներին, եւ քաղաքական՝ ՀՀ եւ ԼՂՀ վարկանիշին: Նման պաշտոնյան պետք է հասկանա իր կողմից արված հայտարարությունների պատասխանատվությունը: Խնդիրն այն է, որ նման կարծիքը, հասկանալի պատճառներով, մասսայական հայտարարել չի կարելի: Ձեր կողմից նշված տարածքները 2006թ-ի դեկ.10-ին՝ ԼՂՀ սահմանադրության հանրաքվեով ընդունված Արցախի հանրապետության տարածքներ են, որոնց «բուֆերայնություն»-ը կարող է որոշել Արցախի ժողովուրդը՝ հանրաքվեով: