Քիշնևում կայացած «Եվրոնեսթ» խորհրդարանական վեհաժողովում ընդունվել է բանաձև, որը կոչ է անում հրատապ լուծել հումանիտար այնպիսի չկարգավորված հարցեր, ինչպիսիք են բոլոր պահվող հայ անձանց ազատ արձակումը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության պարզաբանումը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրագործումը՝ միտված տարածաշրջանում մշակութային ժառանգության պահպանմանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ-ը: «Ասել, որ ընդունվեց մեր երազանքների բանաձևը՝ ոչ, ասել, որ ընդունվեց աշխարհի ամենավատ բանաձևը, դարձյալ՝ ոչ, որովհետև այնտեղ ռազմագերիների վերաբերյալ խնդիր կար, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության մասին խնդիր կար»,- ասել է պատվիրակության անդամ, պատգամավոր Արթուր Խաչատրյանը: |