▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԼՂ հակամարտության խաղաղ լուծումը Գաուկի սրտի ցանկությունն է

Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Յոախիմ Գաուկը ՀՀ Անկախության տոնի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին հղված շնորհավորական ուղերձում նշել է, որ Գերմանիան կշարունակի ԼՂ հակամարտության խաղաղ լուծման և հայ-թուրքական փոխըմբռնման հասնելու երկխոսությանը սատարելու իր ջանքերը:

«Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը», նշել է Գաուկը:

Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը տոնում է իր Անկախության 24-րդ տարեդարձը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին