Ռուսաստանի ամենացանկալի հարսնացուներից մեկն այս շաբաթ օրը ամուսնացել է: Խոսքը «Лукойл» ընկերության և «Спартак» ֆուտբոլային ակումբի փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունայի դստեր` 24-ամյա Եկատերինա Ֆեդունայի մասին է, ում ընտրյալը ֆուտբոլային ակումբի գործակալ Յուխան Գերասկինն է: Հարսանիքը տեղի է ունեցել Թուրքիայում: Իր հարսանեկան արարողության համար հարսնացուն ընտրել է միանգամից երեք հարսանեկան զգեստ` «Zuhair Murad» և «Elie Saab Haute Couture» նորաձևության տներից: Արարողությունը անց է կացվել «Ciragan Palace Kempinski Istanbul» հյուրանոցում, որը հայտնի է իր բարձրաճաշակությամբ և թանկարժեքությամբ: Հյուրերին այդ երեկո բացի հաճելի երեկոյից, սպասվել է նաև շքեղ և յուրահատուկ հյուրասիրություն: Նշենք, որ հարսանեկան երեկոն վարել են ռուս երգչուհի Վերա Բրեժնևան և ռուսական էստրադայի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը: