▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» ֆիլմը մայիսի 20-ից կհայտնվի էկրաններին

Մայիսի 20-ից էկրաններ կբարձրանա «Լսո՞ւմ ես ինձ, ճակատագի՛ր» գեղարվեստական ֆիլմը, որի ռեժիսորն է Արմեն Դալլաքյանը, իսկ սցենարի հեղինակն է՝ Պողոս Ամիրխանյանը: Նրանք ֆիլմում հանդես են եկել նաև էպիզոդիկ կերպարներում, ֆիլմում նկարահանվել են Հայկ Աֆրիկյանը, Էլիզա Թունյանը, Անահիտ Մութաֆյանը, Նաիրա Կոլոզյանը, Անջուլինա Թոքմաջյանը, Մարիաննա Ջիլավդարյանը, Լենդ Մկրտչյանը, Ջեյն Պետրոսյանը, Արտյոմ Սիմոնյանը, Արգամ Բաղդասարյանը, Սպարտակ Պատվականյանը և այլոք: Ֆիլմի պրոդյուսերները խոստանում են , որ ֆիլմը դիտողը կցավի յուրաքանչյուր հերոսի ճակատագրի համար:  Ֆիլմի պրեմիերան լինելու է Մոսկվա կինոթատրոնում, այնուհետև կցուցադրվի նաև մնացած կինոթատրոններում:

Ֆիլմի պրեմիերայի մանրամասների համար կարող եք զանգահարել՝ /+374/ 93 60 28 20:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին