Shamshyan.com-ը գրում է, որ հոկտեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի 34 PF 638 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդի խճուղում հանրությանը հայտնի «Պալկովնիկի» ռեստորանի մոտ բախվել է կայանված վիճակում գտնվող ВАЗ 2107 մակնիշի 238 UՕ 64 համարանիշի, «Opel» մակնիշի 34 TԼ 642 համարանիշի և մեկ այլ «Opel» մակնիշի 29 UU 257 համարանիշի ավտոմեքենաներին: Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն: Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, ովքեր մեծ դժվարությամբ վթարի մեղավոր` «Mercedes»-ի կին վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն` սթափության աստիճանը պարզելու համար: Պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ վիճակում (խմած): Վթարի վայրում դրսևորել է անհարգալից վերաբերմունք հասարակության նկատմամբ և տալիս սեռական բնույթի հայհոյանքներ:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում