«Ես նրա պաշտոնավարման մեջ լրջագույն խնդիրներ եմ տեսնում»,-ասում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մասին:
«Ես չգիտեմ ինչ լրջագույն խնդիրներ են,դա ինչ սպառանիք է, չեմ կարող ասել, արդեն քրեական գործ կա՝ քննություն է տարվում, եթե դա համարում է ոչ լրջագույն, իրեն հարցրեք...»,-լրագրողին այսպես է արձագանքել Արամ Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստի ժամանակ վարչապետ Փաշինյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ վերաբերող կրթական համակարգի ապաքաղաքականացմանը. «Կրթական համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհից մինչև դպրոց: Էն ռեկտորները, որոնք բուհական համակարգը կուսակցական բջիջներ են դարձրել, էն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, էդ ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Թող դռներից, սեղանից ու բազկաթոռից ճանկռեն, բայց թող գնան իրանց համար այլ աշխատանք գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած ռեկտորը շարունակի աշխատել»: