«Վերջերս ինձ հասնում են լուրեր, որ իբր ինձ/և կամ հարազատներիս իբր տուն են նվիրել կամ այլ նվերներ տվել: Ակնհայտ է, որ այս լուրերը տարածվում են իշխանական ագիտպրոպի կողմից և տարածվում անբարոյականների խմբի կողմից: Ինձ պատկանող միակ բնակարանը, որն արտացոլված է իմ կողմից ներկայացրած եկամուտների հայտարարագրերում, 2013թ. իմ կողմից հիպոթեքային վարկով գնված երկսենյականոց բնակարանն է Ստեփանակերտում: Իսկ լրբերին և իրենց տերերին ասեմ, որ վարկաբեկման նոր միջոցներ մտածեն, հոգնած մեթոդները չեն աշխատում»,-գրել է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում: