aravot.am-ը գրում է.Ինչպես հայտնի է, այսօր «Հիմնադիր խորհրդարանի» անդամները Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ «100-ամյակն առանց ռեժիմի» ավտոերթով գալու են Գյումրի: Նրան դեռ չեն հասել Գյումրի, սակայն քաղաքի մուտքի մոտ 40-50 գողականներ հարձակվել են նրանց սպասող լրագրողների վրա: Մատով ցույց տալով լրագրողներին՝ մեկը մյուսին հրահանգել են․ «Հլը էդ պոռնիկի տեսախցիկը ձեռքից առ»:
Նրանց ուղարկել են «Հիմնադիր խորհրդարանի» մուտքը Գյումրի խոչընդոտելու: Գողականները տեսնելով, որ վերջիններս ուշացել են, մեքենան նստել ու հեռացել են: Սակայն, տեղում աշխատող լրագրողների ասելով, վերջիններս պարբերաբար հայտնվում են ու պատրաստ են սադրանքներ հրահրել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում