Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիայի հարցման արդյունքներով որոշվեցին 2017թ մրցաշրջանի 10 լավագույն մարզիկները:
Հարցմանը մասնակցել է 21 մարզական լրագրող: Նրանք Հայաստանի թիվ 1 մարզիկ են ճանաչել աշխարհի առաջնության ոսկե դափնեկիր եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին:
Ստորեւ ներկայացնում ենք 10 լավագույնների անվանացանկը.
- ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ՝ հ/հ ըմբշամարտ՝ 200 միավոր
- ՄԱՔՍԻՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ՝ հ/հ ըմբշամարտ, աշխարհի չեմպիոն՝ 188
- ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆ՝ շախմատ, աշխարհի գավաթակիր՝ 168
- ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ՝ ծանրամարտ, Եվրոպայի մեծահասակների, աշխարհի երիտասարդների, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն՝ 145
- ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎ՝ բռնցքամարտ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր՝ 108
- ԳՈՌ ՄԻՆԱՍՅԱՆ՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, Եվրոպայի արծաթե մեդալակիր՝ 99
- ՏԻԳՐԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ՝ սամբո, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն՝ 90
- ՍԵՐԳԵՅ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ՝ դահուկային սպորտ, համաշխարհային ուսանողական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 61
- ԱՐԹՈՒՐ ԹՈՎՄԱՍՅԱՆ՝ սպորտային մարմնամարզություն, օղակների վրա համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության փուլի հաղթող՝ 44
- ԱՆԴՐԱՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ՝ ծանրամարտ, համաշխարհային ուսանողական խաղերի փոխչեմպիոն՝ 42
Հարցաթերթիկներում նշվել են նաեւ հեծանվորդ Էդգար Ստեփանյանի, սամբիստ Գրիգոր Մխիթարյանի, ազատ ոճի ըմբիշ Վոլոդյա Ֆրանգուլյանի եւ հրաձգուհի Լիլիթ Մկրտչյանի անունները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ