7days.ru-ն գրել է, որ լուսանկարիչները դերասանուհի Նիկոլ Քիդմանին բռնացրել են ոչ այդքան հաճելի իրավիճակում: Սեպտեմբերի 12-ին նորաձևության ցուցադրությունից հյուրանոց վերադառնալիս հեծանիվով նրան է հարվածել մի լուսանկարիչ: Դերասանուհին կորցնելով հավասարակշռությունը` ընկել է գետնին և վնասել ծունկը: Դերասանուհուն անմիջապես հասցրել են հյուրանոցի շտապ օգնության բաժին:
Ասում են՝ դերասանուհին ցանկանում է լուսանկարչին դատի տալ: Այնուամենայնիվ, հոլիվուդյան դերասանուհու զայրույթից բացի, նրան նաև տուգանք է սպառնում. Նյու Յորքում արգելվում է հեծանիվ քշել մայթին: