▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Լրագրությունը պոռնկություն է» գրառման համար` ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել

Ոստիկանությունում նշանակվել է ծառայողական քննություն՝ Ոստիկանության Երևան քաղաքի ծառայության բաժնի պետ Կարեն Մովսիսյանի նկատմամբ նրա կողմից կատարված ֆեյսբուքյան գրառման կապակցությամբ:

Panorama.am-ն է գրում այս մասին ու նշում, որ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն ասել է. «Արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»:

ԱԺ միջանցքում ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանի ու լրագրող Գոհար Վեզիրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպից հետո Կ. Մովսիսյանը սոցիալական ցանցում գրել էր, թե «լրագրությունը պոռնկություն է». այս պահին գրառումը ջնջված է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին