Լույս աշխարհ է եկել հայտնի կոլումբիացի երգչուհի Շակիրայի և «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի առաջնեկը:
Ռուսաստանյան լրատվամիջոցների հաղորդմամբ` տղան կշռում է 2.9կգ, նրան անվանել են Միլան:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն արդեն շնորհավորել է նշանավոր զույգին` առաջնեկի ծննդյան կապակցությամբ: Ծննդաբերությունից առաջ Շակիրան Twitter-ում իր երկրպագուհիներին խնդրել է աղոթել իր համար: