▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի Աննա Գևորգյանի երկրորդ երեխան

BlogNews.am-ը գրում է, որ օրերս լույս աշխարհ է եկել հաղորդավարուհի Աննա Գևորգյանի երկրորդ բալիկը։ Աննան և Վլադը կրկին դուստր են ունեցել։ Զույգը դեռ չի կողմնորոշվել, թե ինչպես է անվանակոչելու մեկ շաբաթական դստերը։

«Մեզ ասացին, որ կարող ենք մեկ-երկու շաբաթվա, ծայրահեղ դեպքում՝ մեկ ամսվա ընթացքում վերցնել ծննդականը։ Միգուցե սկեսուր մայրիկիս անվան ժամանակակից տարբերակով կոչենք նրան՝ Հասմիկը փոխենք Ժասմինայի»,- նշել է Աննան՝ խոստովանելով, որ երբեմն շփոթվում է ու ավագ դստեր անունով դիմում նրան։

Հաղորդավարուհին խոստովանել է, որ առաջին աղջկա ծննդի ժամանակ շատ ավելի հուզված էր։

«Հիմա ապրումներս ավելի գիտակցված են. այն ժամանակ նոր պետք էի սովորեի՝ ինչպես մայր լինել, իսկ հիմա արդեն մայր եմ, ավելի հանգիստ եմ խնամում աղջկաս։ Ե՛վ իմ, և՛ ամուսնուս ծնողներն առաջարկում են իրենց օգնությունը խնամքի հարցում, սակայն կարողանում եմ ինքնուրույն անել ամեն բան։ Առաջին անգամ մայրանալուց ԱՄՆ-ում էի, հարազատներս կողքիս չէին, սակայն այն ժամանակ էլ ոչ մի վախ չունեի»,- ասել է Աննան ու հավելել, որ նորածին դուստրն անհամեմատ ավելի հանգիստ է։

«Դեռ չենք հասկանում՝ ո՞ւմ է ավելի նման, սակայն շատ ավելի նրբիկ է, քան ավագ դուստրս՝ Լեա Էվան,- ասել է նա ու նկատել, որ վերջինս խանդով է վերաբերում քույրիկին,- դեռ փոքր է՝ 1 տարեկան, 2 ամսական, նոր է քայլում և չի խոսում, սակայն զգում եմ, որ շատ է խանդում,  փորձում է այնպես անել, որ նրա փոխարեն իրեն գրկեմ։ Ես էլ փորձում եմ իր ներկայությամբ այնպես անել, որ շատ չխանդի»։

Հաղորդավարուհին առայժմ չի ցանկանում հրապարակել փոքրիկի նկարը, քանի որ քառասունք են պահելու։ Այժմ նա և Վլադն իրենց բալիկների հետ ապրում  են  Երևանից դուրս գտնվող իրենց տանը, որտեղ փոքրիկը և՛ մաքուր օդ է շնչում, և՛ հանգիստ միջավայրում մեծանում։

«Առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում այստեղ կլինենք»,- հայտնել է Աննան։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին