▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լույս աշխարհ է եկել երգիչ Արմոյի առաջնեկը

Ըստ Asekose.am-ի ունեցած տեղեկությունների՝ օրեր առաջ Ֆրանսիայում լույս աշխարհ է եկել երգիչ Արմոյի և նրա կնոջ՝ Անիի առաջնեկը՝ դուստրը, ում ամուսիններն անվանակոչել են Լեա: Երգիչն իր ֆեյսբուքյան էջում արդեն տեղադրել է նորածնի լուսանկարները, որոնք մակագրել է հետևյալ կերպ.

«Փառք և շնորհակալություն մեր ՏԵր Աստծուն` Հիսուս Քրիստոսին այս հրաշալի պարգևի համար. Հավատացեք և ընդունեք ձեր սրտերի մեջ ամենակարող Տիրոջը` Հիսուսին, ով միակ կյանք պարգևողն է… ցանկանում եմ այս ուրախությունը բոլորիդ. ահա
և իմ փոքրիկ Լեան, երկու օրական»:

 

Asekose.am-ը ևս շնորհավորում է ամուսիններին՝ ընտանիքի համալրման կապակցությամբ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին