▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուսակերտի եկեղեցին վերածել են «քյաբաբնոց»-ի ու նախընտրական շտաբի

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Առաջինն ենք, որպես քրիստոնյա, առաջինն էլ կվերանանք… Նախապես Լուսակերտում ամեն բան արվել էր գործող գյուղապետի համար… ու արդեն պարզ է, որ գործող գյուղապետը ՀՀԿ-ական է, իսկ ՀՀԿ թեկնածուն պետք է ամեն գնով անցնի…

Կեցցե ՀՀԿ-ն, որ կարողանում է նույնիսկ եկեղեցին օգտագործել իր քարոզարշավի համար: Եկեղեցում, ուխտի անվան տակ, հավաքել էին գյուղացիներին, սպասում էին Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին: Սեղանները փռել էին, քեֆ-ուրախության սեղանի շուրջ հավաքվել:

Լուսակերտում քարոզարշավը տեղափոխվել էր եկեղեցի: Քիչ էր մնում հավաքվածները խոնարհվեին մարզպետի առջև… իսկ ինչու էր Գուլոյանը հայտնվել Լուսակերտում, նա մեր հարցին պատասխանեց, թե եկել է ուխտի և ամեն տարի էլ գալիս է, բայց նա մեկ տարի է, ինչ մարզպետ է Կոտայքում, կարելի է հասկանալ մի բան, որ եկեղեցի սիրող տղա է մարզպետը, բայց թույլ է տալիս եկեղեցին վերածելու «քյաբաբնոցի»… կենացներից մեկում, խմեցին առաջիկա ընտրություններում, գործող գյուղապետի հաղթանակի կենացը: Գուլոյանը փախավ, խուսափեց իմ հարցերից, տեսանյութում նրա դեմքը ամեն բան ասում է և վկայում, որ նա եկել էր գործող գյուղապետի համար ձայն հավաքելու… Առաջին անգամ է, որ եկեղեցում սեղաններ են դնում ընտրություններից առաջ:

Գյուղացիներից մի քանիսն էլ ապշած էին, թե ինչպես կարելի է եկեղեցին վերածել ուտել-խմելու սրահի հետ… Փաստորեն ՀՀԿ-ն իր ՀՀԿ-ական թեկնածուի օգտին պատրաստ է ամեն բան անելու, միայն թե ընտրություններում հաղթի ՀՀԿ-ն… սա է նրանց մշակած քրեաօլիգարխիկ համակարգը, իսկ Գուլոյանը, որպես մարզպետ պատրաստ է աշխատելու, որ իր տարածքում ամեն բան հաջող լինի»: 

Տեսանյութերը՝ Արթուր Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին