Հանրության շրջանում շարունակում են բողոքել Հանրային հեռուստաընկերության որակից. այս օրերին բողոքի հիմնական թիրախը ֆուտբոլային մեկնաբանություններն են, ինչպես նաև Հ1-ի եթերը ողողված բուքմեյքերական գովազդները:
«Հ1-ը ոչ թե աշխարհի առաջնություն է ցուցադրում, այլ դրա միջոցավ բոլորին ուզում է խաղամոլ սարքի: Դուք հասկանու՞մ եք ,թե ինչ է նշանակում հանրայինով ղումարբազություն գովազդել»,- նշում է «Տապան» անկախ փորձագետների ասոցիացիայի հիմնադիր Գեղամ Նազարյանն ու շարունակում. «Այս երկու օրը ստիպված եմ ֆուտբոլները Հ1-ով դիտել: Սա սարսափելի է ու մղձավանջ: Հաղորդավարն ասում է, որ ֆուտբոլիստները պայմանագրեր ունեն տարբեր ֆիրմաների հետ ու պարտավորություններ, որ խաղի ժամանակ գեղեցիկ հնարքներ անեն: Ու շեշտում է, որ հենց ֆուտբոլի իմասը այդ հնարքներն են: Լուրջ` չե՞ք ամաչում... Նամուս կամ արժանապատվության զգացում ունե՞ք»: