▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուլուն՝ տարեդարձի անակնկալների ու ամենատպավորիչ ծննդյան օրվա մասին

esem.am-ը գրում է. Այսօր հեռուստառադիոհաղորդավարուհի Լուլուի՝ Լուսինե Բադալյանի ծննդյան օրն է:  Նա անակնկալների, շնորհավորանքների ու ջերմ խոսքերի պակաս չի ունեցել: 35-ամյակի կապակցությամբ առաջին շնորհավորանքը հաղորդավարուհին ստացել է ընկերուհուց՝ Աննայից:

«Տասներկուսը խփելուն պես շնորհավորանքների տարափ սկսվեց: Ամբողջ գիշեր զանգերի, հաղորդագրությունների ու նամակների եմ պատասխանել:) Բոլոր բարեկամներս, հարազատներս, ընկերներս ու գործընկերներս արդեն շնորհավորել են»,- ասաց հոբելյարը՝ հավելելով, որ առաջին անակնկալ նվերն առավոտյան ծրագրի գործընկերներն են մատուցել. «Ոտքից գլուխ նոր հագուստ են նվիրել ու լիքը ծաղիկներ:) Իրենք ամեն տարի ինձ հաճելի անակնկալներ են մատուցում: Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ, երբ ես հաղորդման շրջանակում թվարկեցի, թե այդ օրն ովքեր են ծնվել ու մեր սովորույթի համարձայն միացրեցինք հայտնիներից մեկի մասին պատմող տեսանյութը, տեսա, որ նրանք ինձնից գաղտնի իմ մասին հոլովակ են հավաքել ու եթեր հեռարձակել. անգամ տղաներիս հետ էին խոսել: Այնքան ուրախացա, դա ինձ համար շատ հիշվող ու կարևոր նվեր էր, մինչ օրս, երբ տխուր եմ լինում, միացնում եմ այդ տեսանյութն ու անկախ ինձնից ժպտում»,- ասաց Լուլուն:

Ըստ հաղորդավարուհու՝ ամուսինն ու տղաները կեսգիշերին են շնորհավորել իրեն, իսկ նվեր մատուցել դեռ չեն հասցրել: «Ճիշտն ասած ես նրանցից ոչ մի բան չեմ էլ ակնկալում, նրանք են իմ նվերը, իմ երջանկությունը, բայց վստահ եմ՝ ինչպես ամեն տարի, այս տարի էլ հաճելի մի անակնկալ պատրաստած կլինեն, գնամ տուն, պարզ կլինի, թե ինչ: Նյութական նվերների ոչ մեկից չեմ սպասում, ես նվիրելիս եմ երջանիկ զգում ինձ »,- հավելեց նա:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին