Euronews հեռուստաընկերությանը տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն է արել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն. նա ասել է, որ պատրաստ է խաղաղարար առաքելություն ուղարկել Ուկրաինա:
Լուկաշենկոն իր հայտարարությունը մոտիվացրել է Ռուսաստանի ու Արևմուտքի լարված հարաբերություններով:
Ակնհայտ է, որ Բատկան իր այս նախաձեռնությամբ փորձում է կարգավորել հարաբերություններն Արևմուտքի հետ՝ գնալով վաբանկ: Հարկ է նկատել, որ Բելառուսի նախագահի հայտարարությունը դրական է ընկալվել հակամարտող կողմերում ու Արևմուտքում:
Մյուս կողմից, Լուկաշենկոն ուկրաինական հարցում փորձում է սահմանազատվել Մոսկվայի քաղաքականությունից՝ ցույց տալով իր ինքնուրույնությունը:
Հավանաբար, Լուկաշենկոն մտածում է, որ Մոսկվան Ուկրաինայում կարող է կրկնել ուկրաինական սցենարը ու փորձում է համագործակցության մեսսիջներ հասցեագրել արևմտյան մայրաքաղաքներին: