▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լուկաշենկոն հրաժարվեց սելֆի անել ԵԱՏՄ առաջնորդների հետ

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց մի շարք ոչ պաշտոնական լուսանկարներ՝ գագաթնաժողովի մասնակիցների հետ Երևանում անցկացվող Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից:

Image may contain: one or more people, people standing, beard, suit and indoor

Բոլոր լուսանկարներում բացակայում է Ալեքսանդր Լուկաշենկոն, այս մասին գրում է բելառուսական Belsat TV-ին: Լուկաշենկոն բացակայում է նաև գինեգործական սրահում արված լուսանկարում, հավելում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք՝ ԵԱՏՄ անդամ ու գործընկեր երկրների ղեկավարները երեկ Բաղրամյան 26-ից հեռացան միկրոավտոբուսով։ Միկրոավտոբուսում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովն ու Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Կարդացեք նաև՝ Ճանապարհային սելֆի․․․Պուտինը, Փաշինյանը, Ռոհանին ու մյուսները՝ մինիվենում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին